ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահատել են Ձորաղբյուրում կատարված դանակահարությունը

Օգոստոսի 29-ին, ժամը 11.30-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել՝ Ձորաղբյուր գյուղի 43-ամյա մի բնակիչ, որը հայտնել էր, որ գյուղում՝ իր անզգուշության հետևանքով երկաթը մտել է որովայնը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում իրավապահները պարզել էին, որ տուժողին վիճաբանության ժամանակ դանակահարել է Մասիսի քաղաքի 29-ամյա մի բնակիչ:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:
Ձեռնարկված անհետաձգելի որոնողական միջոցառումների շնորհիվ կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին, ներկայացվել Աբովյանի քննչական բաժին և ձերբակալվել:
Դանակն առգրավվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: