Գյումրիում դանակարությունից ժամեր անց կասկածյալը հայտնաբերվել է. ոստիկանության բացահայտումը
Օգոստոսի 30-ին, ժամը 2-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ թիակային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Գյումրիի Աբովյան փողոցի 21-ամյա մի բնակիչ: 
Բժշկական կենտրոն մեկնած օպերատիվ խմբին տուժողն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: 
Ոստիկանության Կումայրիի և Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումներով, պարզվել է, որ տուժողին Գյումրիի Աբովյան փողոցում, վիճաբանության ժամանակ դանակով մարմնական վնասվածքը պատճառել է նույն փողոցի 23-ամյա մի բնակիչ: 
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ, դեպքից ժամեր անց կասկածվողը ներկայացել է ոստիկանության Մուշի բաժին և խոստովանել կատարածը: 
Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					