ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանություն անչափահասների միջև. նրանցից մեկը դանակահարվել է

Վիճաբանություն անչափահասների միջև. նրանցից մեկը դանակահարվել է

Փետրվարի 15-ին, ժամը 12.00-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային տեսուչը ծառայություն կատարելիս Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում նկատել է վիճաբանող անչափահաս տղաների: Նրանք ներկայացվել են Աշտարակի բաժին, որտեղ պարզվել է, որ նրանցից մեկի գոտկային շրջանում առկա է կտրած-ծակած վերք: Նա հայտնել է, որ վիճաբանության ժամանակ վնասվածքն իրեն պատճառել է մի անծանոթ տղա:
Պատանին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է դանակահարող անչափահասի ինքնությունը: Նա ներկայացվել է Աշտարակի բաժին, ապա նախաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: