ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն Նոր Նորքում․ տեղի ոստիկանները բացահայտել են հացագործությունը

Հուլիսի 7-ին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում ստացվեց, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել 17-ամյա մի պատանու։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին հաջողվեց պարզել, որ նա վնասվածքը ստացել է Մոլդովական փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Տուժածից հաղորդում ընդունվեց։ Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն։
Ձեռնարկվեցին համալիր միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Շուտով հայտնի դարձավ, որ նույն օրը, ժամը 16.00-ին, Մոլդովական փողոցում պատանուն թիկունքից դանակավ խփել է ոմն Գևորգ: Նոր Նորքի քրեական հետախույզները ճշտեցին կասկածվողի ինքնությունը. Քանաքեռում բնակվող 18-ամյա երիտասարդ է։ Հուլիսի 8-ին նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Հայտնաբերվեց նաև հանցագործության գործիք դանակը:
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: