ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն Վարդաշենում․ Էրեբունու ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են հանցագործությունը

Ապրիլի 16-ին, կեսգիշերն անց, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։ Ըստ տեղափոխվածի՝ դանակահարվել էր Վարդաշենում։
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ Վարդաշենում տղամարդուն դանակով հարվածներ է հասցրել 62-ամյա մի տղամարդ։
Նույն օրը կասկածյալը հայտնաբերվեց ու ներկայացվեց նախաքննական մարմնին։
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։
Նշանակվել են փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: