1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դանակահարություն Խաչփար գյուղում. Մասիսի ոստիկանները կարճ ժամանակում բացահայտեցին հանցագործությունը

Օգոստոսի լույս 13-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնից Մասիսի բաժին հաղորդեցին, որ կրծքավանդակի շրջանում դանակահարված վիճակով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Խաչփար գյուղում բնակվող 37-ամյա մի տղամարդ։ Մասիսի բաժնից օպերատիվ-խմբեր մեկնեցին և՛ բուժհաստատություն, և՛ Խաչփար։ Գյուղում պարզվեց, որ 21-րդ փողոցի սկզբնամասում վեճ էր եղել, որը հանգուցալուծվել էր դանակահարությամբ։ Դեպքի վայրում արնանաման հետքեր հայտնաբերվեցին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մասիսի ոստիկանները բացահայտեցին հանցագործությունը։ Պարզվեց, որ վեճի ընթացքում 30-ամյա մի տղամարդ դանակահարել էր համագյուղացուն։ Կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Մասիսի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 30-ամյա խաչփարցին ձերբակալվել է։ Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: