ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Թմրամիջոցը և անչափահասը» թեմայով զրույց-հանդիպումներ դպրոցականների հետ

Հանրապետության դպրոցներում աշակերտների իրավագիտակցությունը բարձրացնելու նպատակով «Դասը վարում է ոստիկանը» խորագրով միջոցառումները շարունակվում են։ Յուրաքանչյուր ստորաբաժանում, ըստ իր գործառութային պարտականությունների, հանդիպում-զրույցներ է անցկացնում դպրոցականների հետ։ Միջոցառումը առանցքային նշանակություն ունի հատկապես հանցագործությունների նախականխման և կանխման գործում։
Նոյեմբերի 22-ին անչափահասների և երիտասարդության շրջանում թմրամոլությունը և թմրանյութերի անօրինական շրջանառությունն առավելագույնս սահմանափակելու նկատառումով քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների ծառայողները հանրակրթական դպրոցներում կազմակերպեցին «Թմրամիջոցը և անչափահասը» թեմայով զրույց-հանդիպումներ։ Ոստիկանները անչափահասների հետ զրուցեցին մարդկության չարիք թմրանյութերի և դրանց անդառնալի հետևանքների մասին: Բացատրեցին, թե ինչու և ինչպես է թմրակախվածություն առաջանում: Խոսեցին թմրամոլության հետևանքով ձեռք բերվող հիվանդությունների մասին, ծանոթացրին թմրամիջոցների անօրինական շրջանառության համար նախատեսվող քրեաիրավական նորմերին։
Նման կանխարգելիչ միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: