Դասալքության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Ձեռնարկած միջոցառումների արդյունքում Երևանի քրեական ոստիկանները օգոստոսի 8-ին մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 41-ամյա մի տղամարդու, որը հետախուզվում էր դասալքության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: