ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դավիթաշենի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Հոկտեմբերի 2-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները թմրանյութ պահելու և օգտագործելու ն հերթական դեպքը բացահայտեցին։ Ժամը 4.30-ի սահմաններում քրեական հետախույզները Տիգրան Պետրոսյանի փողոցից բաժանմունք բերման ենթարկեցին Եղվարդ քաղաքի 28-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն բուսական զանգված: Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և պահում է իր օգտագործման համար: Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: