1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողությունից րոպեներ անց ոստիկանները բռնել էին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

18.11.2019 18:50 Գողություն

Նոյեմբերի 17-ի գիշերը ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում գաղտնի հափշտակության մասին տեղեկություններ ստացվեցին գողությունից րոպեներ անց: Քրեական հետախույզների արագ և օպերատիվ արձագանքման շնորհիվ ժամը 4.50-ին կասկածյալը Դավիթաշենի 2-րդ թաղամասից բերման ենթարկվեց:
Բաժանմունքում ոստիկանները ճշտեցին նրա ինքնությունը: Երիտասարդը Սարի թաղի բնակիչ էր, 17 տարեկան:
Պարզվեց, որ ժամը 4.30-ի սահմաններում նա Տիգրան Պետրոսյան փողոցի ծաղկի խանութից համակարգիչ էր գողացել, իսկ երբ Դավթաշենի 2-րդ թաղամասի գեղեցկության սրահից էր փորձել գողություն անել, գործն ավարտին չհասցրած` ոստիկանները բռնել էին:
Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: