ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դավիթաշենի բաժանմունքի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Մարտի 13-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները Դավիթաշենի 1-ին թաղամասից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Պռոշյան գյուղի 47-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով բուսական զանգված:
Կասկածվողը ևս մեկ փաթեթ նմանատիպ բուսական զանգված ոստիկաններին ներկայացրեց «Միցուբիշի» մակնիշի իր մեքենայից։
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը մարիխուանա է, ձեռք է բերել իր օգտագործման համար:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: