1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գործընկերոջը մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

Գործընկերոջը մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

Սեպտեմբերի 3-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն «Էջմիածին» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել Էջմիածին քաղաքի բնակիչ 27-ամյա երիտասարդի:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող ավտոլվացման կետում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 27-ամյա երիտասարդին սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածքը պատճառել էր գործընկերը՝ համաքաղաքացի 41-ամյա տղամարդը:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 41-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: