1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հրազդանի համայնքային ոստիկանները արծաթափայլ եղևնիների գողության դեպք են բացահայտել

08.12.2025 14:45 Գողություն
Հրազդանի համայնքային ոստիկանները արծաթափայլ եղևնիների գողության դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել, արծաթափայլ եղևնիներ գողանալու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Էջմիածին քաղաքի 22-ամյա, 41-ամյա և 52-ամյա երեք բնակչի՝ վերջինիս վարած «DODGE» մակնիշի մեքենայով հանդերձ:
Պարզվել է, որ նրանք դեկտեմբերի 5-ին Հրազդան մտնող ճանապարհից գողացել էին համայնքային սեփականություն հանդիսացող 10 արծաթափայլ եղևնի և տեղափոխել 52-ամյա տղամարդու՝ Վաղարշապատում գտնվող հողամաս, ինչից հետո վերադարձել էին նույն տարածք և տեղահան արել ևս 4 արծաթափայլ եղևնի, սակայն տեղափոխել չէին հասցրել. հայտնաբերվել էին Ոստիկանության ծառայողների կողմից:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 52-ամյա տղամարդու հողամասում և մեքենայում հայտնաբերվել են գողացված արծաթափայլ եղևնիները:
Էջմիածին քաղաքի երեք բնակիչները ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: