ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կոտայքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Կոտայքի մարզի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հատնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին։