ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աշտարակի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Աշտարակի համայնքային ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով դեկտեմբերի 3-ին Օշականում ձերբակալել և բաժին են տեղափոխել 32-ամյա երիտասարդի։
Նա հայտնել է, որ տանը մարիխուանա ունի։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տան խուզարկությամբ հայտնեբերվել է 24 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված։
Համայնքային ոստիկանները դեկտեմբերի 4-ի առավոտյան նույն կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 64-ամյա մի տղամարդու։
Նա նույնպես հայտնել է, որ տանը մարիխուանա է պահում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 20 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված։
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: