ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության շտաբի պետն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

21.11.2019 16:56 Պաշտոնական

Նոյեմբերի 21-ին ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունեց Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և Հայաստանում գտնվող Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` Արմեն Ղուկասյանը կարևորեց ինչպես երկու պետությունների իրավապահների, այնպես էլ Հայաստանի ոստիկանության ու Եվրոպական միության միջև ձևավորված փոխգործակցության բարձր մակարդակը՝ որպես օրինակ ներկայացնելով Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում Լեհաստանի Հանրապետության ՆԳՆ հետ իրականացված զգալի աշխատանքները։
Հյուրերը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հետաքրքրվեցին Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումներով։
Արմեն Ղուկասյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում մշակվող զարգացման ռազմավարությունը, ինչպես նաև պարեկային շարժական ծառայության հիմնադրման և օպերատիվ կառավարման կենտրոնի արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ կարևորելով այդ գործում ՀՀ կառավարության կողմից և Եվրոպական միության ԹԱՅԵՔՍ ծրագրի շրջանակներում նախաձեռնած փորձագիտական վերլուծությունը, նաև անդրադառձավ Լեհաստանի ՆԳՆ Շիտնոյի ակադեմիայի և Հայաստանի ոստիկանության կրթահամալիրի համագործակցությանը։
Ուրվագծելով համագործակցության հետագա ուղղությունները՝ պատվիակության ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին շարունակել աջակցությունը բարեփոխումների գործընթացին` Լեհաստանի լավագույն փորձի կիրառմամբ:
Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։