Հիվանդանոց տեղափոխված ուղևորներից մեկը մահացել է
20.11.2015 16:34
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 18-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21043» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նոյեմբերի 19-ին, ժամը 09.30-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ուղևորներից մեկը` 1996 թ. ծնված Սարգիս Հայրապետյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: