1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ոստիկանության վոլեյբոլի առաջնություն` «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության մարզահամալիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

16.03.2015 17:36 Միջոցառումներ
ՀՀ ոստիկանության վոլեյբոլի առաջնություն` «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության մարզահամալիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մարտի 9-ից 13-ը «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության մարզահամալիրում անցկացվեց ՀՀ ոստիկանության վոլեյբոլի առաջնությունը, որին մասնակցեցին ոստիկանության 14 ստորաբաժանումների հավաքական թիմերը:
Անզիջում պայքարում 3:0 հաշվով հաղթողի կոչումը և փոխանցիկ գավաթը նվաճեց ոստիկանության զորքերի հավաքական թիմը, որը պարգևատրվեց առաջին կարգի դիպլոմով, մեդալով և դրամական պարգևով:
Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար գրավեցին ոստիկանության կրթահամալիրի և ոստիկանության Սյունիքի մարզային վարչության հավաքական թիմերը, որոնք պարգևատրվեցին մեդալներով և դիպլոմներով:
Լավագույն վոլեյբոլիստ ճանաչվեց և Ֆ. Դալլաքյանի անվան հատուկ մրցանակին արժանացավ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի թիմի մասնակից, ոստիկանության ավագ լեյտենանտ Ատոմ Շահինյանը:
Պարգևատրումը կատարեց ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը: