Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 86-ամյա տղամարդու դիակը
Հոկտեմբերի 30-ին հաղորդվել էր 1939 թվականին ծնված Խաչատուր Խաչատրյանի անհետ կորելու մասին:
Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում նոյեմբերի 1-ին Սաղմողավան գյուղի հողամասերից մեկում՝ թփերի մեջ, հայտնաբերվել է 86-ամյա տղամարդու դիակը՝ դեմքի և վերջույթների հատվածները կենդանիների կողմից հոշոտված վիճակում:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
