ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դի

Հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դի

Օգոստոսի 7-ին, ժամը 11.57-ին, Արարատ քաղաքի համայնքային կոմունալ ծառայությանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի 6-րդ շենքի մոտ տղամարդու դի կա։ Մեկնած օպերատիվ–քննչական խումբը նշված վայրում՝ աղբամանների մոտ, հայտնաբերել է ինքնությունը չպարզված, մոտ 50 տարեկան տղամարդու դի։ Արտաքին նկարագիրը․ հասակը 165-170 սմ, նիհարավուն կազմվածքով, սև մազերով, օվալաձև դեմքով, աչքերը՝ շագանակագույն, ձախ ձեռքին կա դաջվածք։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:
Ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։

Ճանաչվել է դիակի ինքնությունը

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: