Քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ է պարզել մահացած տղամարդու ինքնությունը

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ է պարզել մահացած տղամարդու ինքնությունը։
Տղամարդը կլորավուն դեմքով է, սև մազերով, ալեխառն մորուքով, ընգծված քթով, 55-ից 60 տարեկան։
Տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02, մոտենալ Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: