Անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվեց ջրատարում
Հոկտեմբերի 26-ին հաղորդվել էր 73-ամյա Գրետա Զաքարյանի՝ գերեզմանատուն գնալու և անհայտ կորելու մասին։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված որոնողական միջոցառումների արդյունքում հունվարի 17-ին կնոջ դին հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի ջրատարներից մեկի մեջ:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
