ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դիլիջանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել․ գերաններով «Ուրալը» տեղափոխվել է բաժին

Դեկտեմբերի 15-ի երեկոյան Դիլիջանի ոստիկանները քաղաքում շրջիկ ծառայություն իրականացնելիս ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։ Նրանք Դիլիջանի Սայաթ-Նովա փողոցում հայտնաբերել ու բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել մոտ 6 խորանարդ մետր փայտանյութով բեռնված «Ուրալ» մակնիշի մեքենա։ Հաղարծինում բնակվող 39-ամյա վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է, որ փայտանյութը ձեռք է բերվել «Դիլիջան ազգային պարկի» տեղամասերից մեկից։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: