ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դիլիջանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության Դիլիջանի բաժնի համայնքային ոստիկաններն ու ՊՊԾ դասակի ծառայողները դեկտեմբերի 1-ի գիշերային շրջայցի ժամանակ քաղաքի օղակաձև խաչմերուկից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Վանաձոր քաղաքի 24-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ կպչուն ժապավենով փաթեթավորված։
Ըստ 24-ամյա երիտասարդի՝ հայտնաբերվածը մարիխուանա է։ Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: