1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության Դիլիջանի բաժին տեղափոխված մեքենայի սրահում «Կալաշնիկովի» ինքնաձիգ կար

Հունվարի լույս 7-ի գիշերը, ժամը 04.10-ին, Դիլիջան-Վանաձոր ճանապարհի անշարժ պահակետում ծառայություն իրականացրած ոստիկանության Իջևանի բաժնի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները, մեքենան ոչ սթափ վիճակում վարելու համար, Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 28-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան։ Հետագա միջոցառումներով հայտնի դարձավ, որ տրանսպորտային միջոցի սրահում ապօրինի հրազեն կա։ Դիլիջանի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում մեքենայի 21-ամյա ուղևորը «Ժիգուլու» հետևի նստելատեղի տակից ներկայացրեց «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ լիցքավորված 13 փամփուշտով։ Ինքնաձիգը զննությամբ վերցվել, փաթեթավորվել ու կնիքվել է՝ դատաձգաբանական փորձաքննության ուղարկելու համար: Երիտասարդը հայտնել է, որ ինքնաձիգը գտել է Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի տարածքից: Այս տեղեկությունն ու այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: