Դիլիջանի ոստիկանները թեփի պարկերով քողարկված ապօրինի փայտանյութ են հայտնաբերել
21.01.2021 18:33
Ապօրինի ծառահատում
Հունվարի 19-ին բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ստուգել են Իջևան քաղաքի 41-ամյա մի բնակչի փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենան:
Վառելափայտը քողարկված էր թեփի պարկերով: Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։
Բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: