Դիլիջանի ոստիկանները կանեփի բույսեր ու մարիխուանայի նմանվող զանգվածներ են հայտնաբերել
30.07.2021 12:21
Թմրամիջոցի հայտնաբերում
Հուլիսի 22-ին Դիլիջանի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ Գետափնյա փողոցի բնակիչներից մեկն իր հողամասում կանեփ է աճեցնում: Նրանք հիշյալ վայրում հայտնաբերեցին կանեփի 6 բույս: 37-ամյա տղամարդու հայտնածով՝ դրանք ինքն էր աճեցրել: Նա ոստիկաններին ներկայացրեց նաև մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ։
Նշանակվել են փորձաքննություններ: Ոստիկանության Դիլիջանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: