Դիլիջանի ոստիկանները խուզարկությամբ ապօրինի պահվող զինամթերք են հայտնաբերել
Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի բնակարաններից մեկում և կից շինություններում:
Խուզարկությամբ հայտնաբերվել է նռնակ, 191 ճայթիչ, ինքնաձիգի պահեստատուփ, 7,62 մմ տրամաչափի 267 փամփուշտ և այլ ռազմամթերք:
Հայտնաբերվածներն առգրավվել են:
Հանգամանքները պարզվում են:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: