ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դիլիջանի ոստիկանները գազային ատրճանակ և զինամթերք են հայտնաբերել

Հարուցված քրեական գործի շրջանակներում Դիլիջանի ոստիկանները, համագործակցելով մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Դիլիջանում բնակվող 20-ամյա մի երիտասարդ ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Վախթանգ Անանյան փողոցի նրա տանն ու օժանդակ շինություններում դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին գազային ատրճանակ, փամփուշտ, պարկուճ, գնդակ, կանեփի սերմերի նմանվող հատիկներ և այլն։ Երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: