ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դիլիջանի ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել և առգրավել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փետրվարի 11-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները օպերատիվ ճանապարհով պարզեցին, որ մի տղամարդ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Լոռու մարզի Անտառամուտ գյուղի 60-ամյա բնակիչը հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին, ինչից հետո «Նիսանի» սրահից ոստիկաններին է ներկայացրել երկփողանի հրացան՝ նախատեսված 16 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, ինքնաշեն դանակ, փամփշտատուփեր, պահունակ, որսորդական հրացանի փամփուշտների խցաններ, վառոդի տարա, տարբեր հրազենների ու տրամաչափի փամփուշտներ և այլն։ Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: