1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Շնչառական հիվանդություններ ունեցողները հանրային բաց վայրերում կարող են դիմակ չկրել

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Այդ կանոններից է հանրային վայրերում, այդ թվում՝ կանգառներում, դիմակ դնելը։  Դիմակը պետք է դնել այնպես, որ ծածկի և՛ քիթը, և՛ բերանը։ Պարետի նոր որոշմամբ՝ շնչառական հիվանդություններ ունեցողները հանրային բաց վայրերում կարող են դիմակ չդնել։ Այդ անձինք, դիմակ չդնելու դեպքում, եթե ոստիկանության ծառայողին ներկայացնեն հիվանդության վերաբերյալ բժշկական փաստաթուղթ, ապա նրանց նկատմամբ արձանագրություն չի կազմվի։ Չներկայացնելու դեպքում արձանագրություն կկազմվի։ Եթե վարչական վարույթի ընթացքում ներկայացվի հիվանդության վերաբերյալ բժշկական փաստաթուղթ, ապա վարույթը կկարճվի։ Հիշեցնում ենք, որ խոսքը վերաբերում է միայն հանրային բաց վայրերում դիմակ չդնելուն։ Ի դեպ, արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հանրային բաց վայրերում դիմակ չդնելու փաստերով կազմվել է 45682 արձանագրություն։ Կոչ ենք անում խստագույնս պահպանել հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները.  դա բխում է մեր շահերից։