ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանությունը շարունակում է հսկողությունը հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ

Ոստիկանությունը շարունակում է հսկողությունը հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Հոկտեմբերի 27-ին ոստիկանության մարզային վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես և մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանները քաղաքացիներին դիմակ են բաժանում՝ հորդորելով հանրային փակ տարածքներում և երթուղային տրանսպորտում պարտադիր դիմակ կրել։ Ոստիկանության ծառայողները բացի դիմակներ բաժանելուց,շրջայցեր են կատարում հանրային փակ տարածքներ։ Այն անձինք, որոնք չեն պահպանում հակահամաճարակային անվտանգության կանոնները, նրանց նկատմամբ կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Կրեք դիմակ, եթե անգամ պատվաստված եք, պահպանեք սոցիալական հեռավորություն, հաճախակի ախտահանեք ձեռքերը։