ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գիշերային ծառայության ընթացքում նկատել էին դիմակավորված անձանց

04.05.2019 12:40 Գողություն

Մայիսի 3-ին, ոստիկանության Էրեբունու քրեական հետախույզները, ծառայության ընթացքում շրջագայություն կատարելիս, Էրեբունի փողոցում տեղադրված վճարահաշվարկային տերմինալի մոտ նկատել են դիմակավորված երկու անձի, որոնք տեսնելով ոստիկանության ծառայողներին՝ դիմել են փախուստի:
Ոստիկանները հետապնդել են ու նրանցից մեկին, ժամը 03.20-ին, բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։ Պարզվել է նրա ինքնությունը՝ 23-ամյա Գևորգ Բ․-ն էր։
Պարզվել է նաև, որ Գևորգ Բ․-ն նախնական համաձայնության գալով Նարեկ Ե․-ի հետ՝ փորձել են գողություն կատարել Էրեբունու փողոցի վճարահաշվարկային տերմինալից:
Գևորգ Բ․-ն և Նարեկ Ե․-ն ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: