Դեկտեմբերի 7-ին Վալերիյ Օսիպյանը դինամոյական մարզիչների և մարզիկների է պարգևատրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, որը նաև << Դինամո >> մարզական հասարակական կազմակերպության նախագահն է, շնորհակալագրեր ու պատվոգրեր հանձնեց մարզական-հասարակական կազմակերպության Երևանի, Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի վաստակաշատ մարզիչներին։
Ոստիկանության պետի կողմից պարգևատրվեցին նաև բռնցքամարտի, ըմբշամարատի, ծանրամարտի, սեղանի թենիսի մարզաձևերում այս տարի հաջողություններ արձանագրած դինամոյականները։
<< Դինամո >> մարզական-հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի բռնցքամարտի մարզիչն էլ Վալերիյ Օսիպյանին նվիրեց հուշանվեր ձեռնոց՝ ոստիկանության պետի պատկերով։
Պարգևատրման արարողությունից հետո Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց մարզիչներին մարզաձևերի զարգացման, ինչպես և նոր սերնդին կրթելու, դաստիարակելու գործերում մեծ ավանդի համար։ Ոստիկանության պետն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց մարզիկներին Հայաստանի պատիվը միջազգային ասպարեզում բարձր պահելու և եռագույնը ծածանելու համար՝ ընդգծելով, որ դա ևս հայրենիքին մատուցած ծառայություն է, քանի որ պետությունը ճանաչվում է նաև մարզիկների շնորհիվ։
Հիշարժան հանդիպման ավարտին մասնակիցներն ու Վալերիյ Օսիպյանը լուսանկարվեցին։