ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անցկացվեց սեղանի թենիսի ոստիկանության առաջնությունը

12.03.2021 15:43 Միջոցառումներ

Մարտի 10-ից 12-ը «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության մարզահամալիրում անցկացվեց սեղանի թենիսի ոստիկանության առաջնությունը, որին մասնակցում էին համակարգի 12 ստորաբաժանումների հավաքական թիմերը։ Կանանց անհատական պայքարում 3-րդ մրցանակային տեղը զբաղեցրեց շտաբի ծառայող Սոֆյա Աբգարովան, 2-րդը մետրոպոլիտենի բաժնից Աննա Խաչատրյանն էր։ Հաղթող ճանաչվեց Միլենա Սարգսյանը, որը Շիրակի մարզային վարչության ծառայող է։ Տղամարդկանց անհատական պայքարում 3-րդ մրցանակային տեղը զբաղեցրեց ոստիկանության զորքերի ծառայող Դավիթ Ղևոնդյանը, 2-րդ տեղը զբաղեցրեց ոստիկանության զորքերի ծառայող Լենդրուշ Թորիկյանը։ Հաղթող ճանաչվեց Տիգրան Թումանյանը, որը Լոռու մարզային վարչության ծառայող է։ Թիմային հաշվարկում հաղթողի կոչումը նվաճեց ոստիկանության զորքերի հավաքական թիմը, 2-րդ և 3-րդ տեղերը գրավեցին համապատասխանաբար՝ Լոռու և Շիրակի մարզային վարչությունների թիմերը։ Պարգևատրումից առաջ ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված գործընկերների հիշատակը։ Հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին դիպլոմներով, մեդալներով, հուշանվերներով ու գումարով։ Պարգևները հանձնեցին ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Արմեն Մկրտչյանն ու տեղակալները։