Ապրիլի 12-ից 16-ը անցկացվեց ոստիկանության վոլեյբոլի առաջնություն
Ապրիլի 12-ից 16-ը «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության մարզահամալիրում անցկացվեց ոստիկանության վոլեյբոլի առաջնություն, որին մասնակցում էին ոստիկանության 14 ստորաբաժանումների հավաքական թիմեր։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար՝ Վայոց ձորի մարզային վարչության ու ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի թիմերը։ Հաղթողի կոչումն ու փոխանցիկ գավաթը նվաճեց ոստիկանության զորքերի թիմը։ Լավագույն վոլեյբոլիստ ճանաչվեց ու Ֆելիքս Դալլաքյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ Շիրակի մարզային վարչության թիմից փոխգնդապետ Վարդան Միրզոյանը։ Պարգևատրումը կատարեցին ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ Արմեն Մկրտչյանն ու տեղակալները։ Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին հանձնվեցին մեդալներ, դիպլոմներ ու հուշանվերներ, իսկ հաղթող թիմին՝ նաև դրամական պարգև։