1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ուսումնամարզական հավաք՝ ուժային կառույցների հատուկ գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների մասնակցությամբ

Այս տարվա սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք «Գրոմ-2021» զորավարժությանը զուգահեռ տեղի են ունենալու տակտիկական հրաձգության մրցումներ։ Այդ կապակցությամբ քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչությունը և մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժինը օգոստոսի 9-ից կազմակերպել են ՀԱՊԿ շրջանակում կայանալիք հատուկ նշանակության ուժերի կազմավորումների ներգրավվածությամբ ուսումնամարզական հավաք:
Հավաքին մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրներից հրավիրված մասնագետներ և Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիայի հրահանգիչներ, որոնք գործուն աջակցություն ցուցաբերեցին մրցավարական և հրահանգչական անձնակազմի վերապատրաստման, թիրախային իրավիճակների կազմավորման և մրցումներին մասնակից անձնակազմի կողմից տակտիկական հրաձգության առաջադեմ փորձի կիրառման ուղղությամբ:
Ուսումնամարզական հավաքին ներգրավված էին քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության զորքերի հավաքական թիմերը, ինչպես և Հայաստանի ուժային այլ կառույցների հատուկ գործառույթներ իրականացնող մի շարք ստորաբաժանումներ: