ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Դինամո» մարզահամալիրում անցկացվեց ոստիկանության շախմատի առաջնություն

Համաձայն ոստիկանության մարզական միջոցառումների 2022 թվականի օրացուցային պլանի` փետրվարի 16-ից 18-ը «Դինամո» մարզահամալիրում անցկացվեց ոստիկանության շախմատի առաջնություն: Մասնակցում էին ոստիկանության 18 ստորաբաժանումների հավաքական թիմերը:
Ավանդական դարձած մրցաշարը կազմակերպվել էր ՀՀ ոստիկանության, Երևանի շախմատի ֆեդերացիայի և «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
Առաջնության ավարտից հետո փակման խոսքով հանդես եկան ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Արմեն Մկրտչյանը և Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ինչից հետո ամփոփվեցին արդյունքները:
Թիմային հաշվարկում հաղթող ճանաչվեց ոստիկանության կրթահամալիրի հավաքական թիմը: 2-րդ և 3-րդ տեղերը գրավեցին ոստիկանության ՊՊԳՎ և շտաբի հավաքականները:
Անհատական պայքարում 1-ին տեղը զբաղեցրեց կրթահամալիրից՝ Արթուր Սարգսյանը, 2-րդ տեղը` Երևան քաղաքի վարչությունից Արմենակ Գևորգյանը, իսկ 3-րդ տեղում Շիրակի մարզային վարչությունից Գագիկ Մարգարյանն էր:
Առաջնության հաղթողներն ու մրցանակակիրներն արժանացան դիպլոմների, մեդալների, հուշանվերների և դրամական պարգևների: