1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Դինամոյում» անցկացվեց ՀՀ վաստակավոր մարզիչ Թելման Քոչարյանի 80-ամյակին նվիրված ձյուդոյի 15-րդ հուշամրցաշարը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

23.06.2014 18:12 Միջոցառումներ
«Դինամոյում» անցկացվեց ՀՀ վաստակավոր մարզիչ Թելման Քոչարյանի 80-ամյակին նվիրված ձյուդոյի 15-րդ հուշամրցաշարը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 18-ից 19-ը Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունում անցկացվեց Հայաստանում ձյուդո մարզաձևի հիմնադիր, ՀՀ վաստակավոր մարզիչ Թելման Քոչարյանի 80-ամյակին նվիրված ձյուդոյի 15-րդ հուշամրցաշարը: Միջոցառման մասնակիցներին Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ողջունի խոսքը փոխանցեց «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը: Հուշամրցաշարին մասնակցեցին հանրապետության մարզերի, Երևան քաղաքի մարզական կազմակերպությունների, Արցախի և Վրաստանի շուրջ 25 թիմեր` երեք տարիքային խմբերի 250-ից ավել մարզիկներով: Երկօրյա անզիջում պայքարում աչքի ընկան Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության, Երևանի օլիմպիական քոլեջի, Նոր Նորքի հայորդաց տան, Վանաձոր քաղաքի և Հրազդան քաղաքի պատանի ձյուդոյիստները: