ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն՝ ոստիկանության կրթահամալիրում /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

26.07.2019 15:57 Պաշտոնական

Հուլիսի 26-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը:
Ոստիկանության բարձրաստիճան սպաներն ու պրոֆեսորադասախոսական կազմը նախ ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտքը կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Ոստիկանության ակադեմիայի շրջանավարտներին ավարտական դիպլոմներն ու կրծքանշանները հանձնեցին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանը:
Ոստիկանության լեյտենանտներին շնորհավորական խոսք ասաց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Միջոցառումն ավարտվեց ՀՀ պետական օրհներգով ու հանդիսավոր երթով:
Նորավարտ ոստիկանության լեյտենանտներն արդեն նշանակվել են համապատասխան պաշտոնների և շուտով ծառայության կանցնեն ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում:
Բարի գալուստ ոստիկանության մեծ ընտանիք, սիրելի՛ շրջանավարտներ: