ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դիպլոմների հանձնման արարողություն կրթահամալիրում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Օգոստոսի 30-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների և կրծքանշանների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը: Ներկա էին կրթահամալիրի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, շրջանավարտների ծնողները:
Դիպլոմներ և սպայական ուսադիրներ ստացավ քոլեջի 38 շրջանավարտ, որոնցից հինգն արժանացան գերազանցության դիպլոմի: Ոստիկանության համակարգը համալրվեց ևս 38 սպաներով, որոնք երդվել են բարեխղճորեն ու ամենայն պատասխանատվությամբ ծառայել օրենքին ու հասարակությանը:
Շնորհավորելով շրջանավարտներին՝ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը նրանց մաղթեց բարի ծառայություն՝ ոստիկանի դժվարին ու պատվավոր գործում: