Կան դժվարանցանելի ճանապարհներ․ երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում
17.02.2020 10:48
Հայտարարություններ և ծանուցումներ

Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ ձնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով Մ2 ավտոճանապարհից Ջերմուկ տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Իսկ Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը դժվարանցանելի է: Անվտանգության նկատառումներից ելնելով, վարորդներին խորհուրդ է տրվում նշված ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով: