Խարդախության և խուլիգանության մեղադրանքներով հատախուզվողին հայտնաբերեցին Դաշտ գյուղում
06.10.2015 11:40
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողները Դաշտ գյուղից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Կամո Զ.-ին, ով սեպտեմբերի 28-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 1-ին կետի և 258 հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: