Դպրոցներում մեկնարկել են «Անչափահասը և բռնությունը» խորագրով կանխարգելիչ միջոցառումները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դեկտեմբերի 3-ին ոստիկանության ՔՀԳ վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ Նելլի Դուրյանը Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում էր՝ «Անչափահասը և բռնությունը» խորագրով մեկամսյա կանխարգելիչ միջոցառումների մեկնարկը տալու։ Նելլի Դուրյանը նախ ներկայացրեց թեմայի կարևորությունը՝ և՛ դպրոցում, և՛ ընտանիքում բռնության դեպքերը կանխարգելելու առումով։ Ոստիկանության գնդապետը խոսեց բռնության առավել տարածված տեսակցներից՝ ընդգծելով, որ իրենց ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող միջոցառումները նպատակներից է նաև անչափահասների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումը։ Անդրադարձ արվեց նաև բռնության ենթարկված անչափահասների հոգեբանական աջակցության խնդրին, ինչը մասամբ նաև դպրոցում աշակերտների հետ ամենօրյա աշխատանք տանող ոստիկանների ուսերին է։ Բերվեցին կոնկրետ օրինակներ, երբ աշակերտ-ոստիկան փոխվստահության արդյունքում բռնության դեպքեր են կանխվել, ինչը կարևորագույն ձեռքբերում է։ Բովանդակալից քննարկման մաս կազմեց նաև «ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ » ՀՀ օրենքը։ Այս համատեքստում աշակերտներին իրենց հոզող հարցեր հնչեցրեցին, որոնց ոստիկանության ծառայողները տվեցին սպառիչ պատասխաններ։ Նման ձևաչափով միջոցառումներ առաջիկա մեկ ամսվա ընթացքում իրականացվելու են հանրապետության շուրջ 1400 դպրոցներում։ Հանդիպման ավարտին զրուցեցինք Նելլի Դուրյանի հետ՝ մեր հերթին հնչեցնելով մեզ հուզող հարցերը։