1-02
ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am
 
ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am 
 
ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am
 
ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am 
 

 
 
 

 

 

Դպրոցականներն այցելել են ոստիկանության բաժիններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 10-ին ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության նախաձեռնությամբ մեկնարկեց «Մեկ օր ոստիկան» միջոցառումը, որը նախատեսված է անցկացնել հանրապետության ավագ դպրոցների շրջանում:
Միջոցառման նպատակն է ամրապնդել ոստիկան-աշակերտ կապը, ձևավորել փոխվստահություն միմյանց նկատմամբ, ինչպես և հնարավորություն ընձեռնել դպրոցականներին այցելել ոստիկանության ստորաբաժանումներ, ծանոթանալ ոստիկանի առօրյային, աշխատանքային գործունեությանը:
Առաջին ստորաբաժանումները, ուր հյուրընկալեցին Մանուկ Աբեղյանի անվան և Հայ-չինական բարեկամության թիվ 103 դպրոցների սաներին, ոստիկանության Կենտրոնականի և Քանաքեռ-Զեյթունի բաժիններն էին:
Դպրոցականները եղան հերթապահ մասերում, ծանոթացան կապի միջոցներին, հերթապահների աշխատանքային գործունեությանը, մասնավորապես` քաղաքացիներից ստացվող ահազանգերի և հաղորդումների արձագանքման մեխանիզմներին, տեսան բաժինների զինանոցներում գտնվող հատուկ միջոցները: Նրանց հետաքրքրում էր ամեն ինչ` որ հատուկ միջոցն ինչպես են կրում, որ դեպքում կիրառում և այլն:
Անչափահասներն այցելեցին նաև տարածքային բաժինների մյուս ստորաբաժանումներ, ծանոթացան քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների գործառույթներին` ստանալով իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Ոմանց հետաքրքրում էին արդեն ոստիկանության կրթահամալիր դիմելու կարգն ու քննությունները:
Տպավորություններն աննկարագրելի էին, հանդիպումը` հետաքրքիր և ճանաչողական: