ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացել էին դպրոցի տեսահսկող սարքերից մեկը, մյուսը՝ կոտրել

Հուլիսի 5-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ հուլիսի 4-ի ժամը 16.00-ից հուլիսի 5-ի ժամը 09.30-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրու ավագ դպրոցներից մեկի պատին ամրացված մի տեսախցիկ գողացել են, իսկ մյուսը՝ կոտրել:
Նույն օրը, ժամը 12.30-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, գողություն կատարելու կասկածանքով Անի թաղամասից բերման են ենթարկվել 18 և 19-ամյա երիտասարդներ: Բաժնում նրանք խոստովանական բացատրություններ են տվել:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: