1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գործնական պարապմունք ՀՀ ոստիկանությունում

Գործնական պարապմունք ՀՀ ոստիկանությունում

Մարտի 26-ին տեղի ունեցավ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որը վարում էին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը և իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:
Պարապմունքի թեման դեպքի վայրի զննության ընթացքում ճանապարհային ոստիկանության ՃՏՊ գործերով վարչական վարույթի իրականացման և վերլուծության տեսուչների մասնագիտական գիտելիքների կատարելագործման քննարկման հարցն էր:
Մասնակցում էին ճանապարհային ոստիկանության ՃՏՊ գործերով վարչական վարույթի իրականացման և վերլուծության բաժնի ղեկավար և տեսչական կազմերը, Ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի, Ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ՃՏՊ գործերով վարչական վարույթի իրականացման և վերլուծության խմբերի ծառայողները:
Գործնական պարապմունքի ընթացքում քննարկվեցին խնդրո առարկա ոլորտի առանձնահատկություններին, ձեռք բերված արդյունքներին և թերացումներին առնչվող հարցեր։
Առաջադրված խնդիրների մանրամասն քննարկումից հետո ցուցումներ տրվեցին աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։