1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դարձյալ` հուշանվեր թղթադրամներ. Արարատի ոստիկանների բացահայտումը

Դարձյալ` հուշանվեր թղթադրամներ. Արարատի ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 19-ին, ժամը 23-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Փոքր Վեդի գյուղում փողոցային առևտուր անելիս իրեն վճարել են կեղծ դրամ: Հայտնել է նաև, որ վճարողները եղել են «Նիսան» մակնիշի մեքենայով և գնացել են դեպի Ջերմուկ:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է ահազանգի հետքերով:
Պարզվել է, որ գյուղմթերքի վաճառքի կետ մոտեցած մեքենայի վարորդը վճարել է 10 հազար դրամանոց և մթերքից բացի ստացել նաև 6750 դրամ մանրը։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժնի ծառայողները, համագործակցելով Արարատի մարզի պարեկների հետ, պարզել են վարորդի ինքնությունը. Երևանի բնակիչ էր, 41-ամյա տղամարդ: Ահազանգից մոտ մեկուկես ժամ անց, Երասխ-Երևան ճանապարհի 26-րդ կմ-ին` Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում վարորդն ու իր ուղևորը` երևանցի 45-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժին: Այստեղ պարզվել է, որ կեղծ թղթադրամն իրացրել է ոչ թե վարորդը, այլ ուղևորը:
Անձնական խուզարկությամբ ուղևորի դրամապանակում հայտնաբերվել է 17 հատ 10 հազար և 11 հատ 20 հազար դրամ անվանական արժեքով հուշանվեր թղթադրամ:
Հայտնաբերվածը փաթեթավորվել և տղամարդկանց հետ ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին: «Նիսանը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: