ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է քննչական բաժին

Կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է քննչական բաժին

Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացել, որ դեկտեմբերի 17-ի ժամը 13-ի սահմաններում Նոյեմբերյանի խանութներից մեկում գնումներ կատարած երիտասարդը վճարել է 10 000 անվանական արժեքով կեղծ թղթադրամով, ապա ստացել է մանրը և հեռացել: Վաճառողից ընդունվել է հաղորդում. նա ներկայացրել է կեղծ թղթադրամը:
Համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում Նոյեմբերյանի կենտրոնական զբոսայգում երիտասարդին հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին: Ջուջևանի բնակիչ 17-ամյա երիտասարդը խոստովանել է կեղծ թղթադրամ իրացնելու փաստը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Նոյեմբերյանի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: