1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները բացահայտել են դրամապանակի գողության դեպքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

25.10.2019 16:15 Գողություն

Հոկտեմբերի 13-ին մայրաքաղաքի Խանջյան փողոցի սրճարաններից մեկի սեղանից դրամապանակ էին գողացել։ Կատարվածի մասին տուժողը ոստիկանություն չէր հայտնել, բայց ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները դեպքի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ունեին։ Դրանք ստուգելու նպատակով ձեռնարկված միջոցառման արդյունքում հոկտեմբերի 24-ին, ժամը 10.40-ին, գողություն կատարելու կասկածանքով, քրեական հետախույզները Շարուրի փողոցից բերման ենթարկեցին 28-ամյա մի տղամարդու։
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձից հաղորդում ընդունելու և գողոնը հայտնաբերերու ուղղությամբ:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: